Բավ է պառակտվել
09-09-2016 13:37

Պավել Մանուկյանը վիրահատվում է

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին հիվանդասենյակից տեղափոխել են վիրահատարան: Փաստաբան Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նա վիրահատվում է:

«Այսօր Պավել Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվում է», -փոխանցեց պարոն Հարությունյանը:

Պավել Մանուկյանն ավելի վաղ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պետք է վիրահատվեր: Սա Մանուկյանի երկրորդ վիրահատությունն է. մեկ անգամ արդեն վիրահատվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Վիրահատությունը կատարել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։ Տեղային անզգայացման միջոցով կատարվել էր մաշկի դեֆեկտի վերականգնում։