Բավ է պառակտվել
23-09-2020 13:28

«Ուզում եմ մեկնել Ռուսաստան» ակցիայի 20 մասնակից հացադուլ են հայտարարել և գիշերել դրսում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ուզում եմ Ռուսաստան մեկնել» ակցիայի մասնակիցներին ու խոստացել է անել հնարավոր ամեն բան՝ Ռուսաստան մեկնելու նրանց պահանջը բավարարելու համար։ Ասաց ակցիայի կազմակերպիչներից Արթուր Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 22:00–ին ակցիայի 20 մասնակից հացադուլ են հայտարարել ու գիշերել են կառավարության շենքի դիմաց։

«Գոհ ենք մեզ հրավիրեց ընդունելության, բայց ամեն դեպքում մեր ակցիաները չենք դադարեցնի, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հարցի ստույգ լուծում ստանալը», – ասաց ակցիայի մասնակցներից մեկը։

Վարչապետը ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, որը բարձր է, բայց բոլոր դեպքերում հուսադրող պատասխան է տվել, որ անպայման լուծման եզրեր կգտնի:

«Մենք պահանջում ենք, որ առաջնային լուծում տրվի 200 հոգու հարցը, ովքեր ամբողջ օրը փողոցում են»,– ասաց ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը։ 

Նա ասաց, որ հացադուլն ու բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի, ու նրանք չկարողանան Ռուսաստան մեկնել։ Նրանց մի մասն այնտեղ աշխատանք ունի, որոշների էլ ընտանիքն է Ռուսաստանում։

Հանդիպման ժամանակ ցուցարարների ներկայացուցիչները բարձրացրել են այն հարցը, որ ԵԱՏՄ մյուս երկրներում էլ վիճակը բարվոք չէ, բայց նրանց հետ սահմանները բաց են: Ըստ Վարդանյանի, վարչապետը հայտնել է, որ երկու երկրում այդ տվյալներն արհեստականորեն իջեցված են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին հանվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների՝ օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները։ Բացառություն են կազմում ՀՀ քաղաքացիները։ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները հանվել են Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի քաղաքացիների համար։

 

 

Արմինե Գեւորգյան