Բավ է պառակտվել
17-05-2022 21:16

«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները պահանջ ներկայացրեցին Փաշինյանին (տեսանյութ)

Այս պահին Երևանի կենտրոնում ընթացող «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները կանգ առան կառավարական ամառանոցների մոտ և դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կառավարական առանձնատանը մոտենալիս, որի մուտքը մի քանի շարքով փակել էին իրավապահները, ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ մարդասպան» և «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։

Դիմադրության շարժման առաջնորդներից ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ուր էլ որ Փաշինյանը լինի՝ կառավարական առանձնատանն, իր աշխատասենյակում, արտերկրում, Շարժումը գալու է իր հետևից։

«Նիկո՛լ, դու պետք է գնաս։ Դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական, որ հայն իրեն ապահով ու երջանիկ զգա։ Հետևաբար, այլընտրանք չունես, ինչքան շուտ, խաղաղ ու անցնցում, այնքան լավ քեզ համար։ Գնա՛, որ Մայր երկրում լինի հանդարտություն և կայունություն»,- ասաց նա։