Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 14-ից` ժամը 08.00-ից, ժամանակավորապես կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի մի հատվածը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ինչպես նշում, է գերատեսչության լրատվական ծառայությունը, Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։