Իտալացի գիտնականները 10 տարվա ընթացքում ուսումնասիրել են ծովի ազդեցությունը մարդու զգացմունքների վրա և պարզել են, որ այն նպաստում է երջանկության հորմոնի մակարդակի բարձրացմանը:
Ներկայացնում ենք Ուելես Նիկոլսայի «Կապույտ միտք» գրքում տեղ գտած մեկնաբանություններն այն մասին, թե ինչու է ծովն ավելի երջանիկ դարձնում մեզ:
1. Կապույտ գույնը հանգստության զգացողություն է ստեղծում, դանդաղեցնում է սրտխփոցն ու իջեցնում արյան բարձր ճնշումը:
2. Ծովափին երկար գտնվելու պարագայում թեթևանում է ենթագիտակցությունը, որի համար անհրաժեշտ է միայն նայել ծովային բնապատկերին:
3. Ջուրը թարմացնում է գերհոգնած ուղեղը:
4. Ջրի հետ շփումը հաճույք է պատճառում, քանի որ մարդիկ ջրին հպվելով ավելի հանգիստ են իրենց զգում:
5. Ջուրը մարդու ապրելու բնական միջավայրի մի մասն է կազմում: