Ամերիկյան գիտնականները պարզել են, որ Բարբի տիկնիկով խաղալը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա:
Հետազոտությանը 6-8 տարեկան ավելի քան 100 աղջիկ է մասնակցել: Նրանց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի երեխաները Բարբի տիկնիկներով են խաղացել, իսկ մյուս երեխաներին համեմատաբար նորմալ մարմնի կազմվածքով խաղալիքներ են առաջարկել:
Արդյունքում պարզվել է, որ Բարբի տիկնիկով խաղացող աղջիկներն ավելի դժգոհ են իրենց քաշից, քան մյուս փոքրիկները: Մասնագետները զգուշացնում են, որ Բարբիի հետ ժամանակ անցկացնող աղջնակները կարող են սննդակարգի հետ կապված խնդիրներ ունենալ: