Բավ է պառակտվել
28-11-2016 07:59

Պաղպաղակն ազդում է մարդու մտավոր կարողությունների վրա

Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Յոսիխիկո Կոգան գիտափորձ է անցկացրել` նա խնդրել է մասնակիցներին ամեն առավոտ պաղպաղակ ուտել։

Մյուս խմբին գիտնականը խնդրել է սովորական նախաճաշ անել։ Դրանից հետո երկու խմբի անդամները խնդիրներ են լուծել համակարգչով:

Պարզվել է, որ նրանք, ովքեր սկսել են օրը պաղպաղակից, տրամաբանական խնդիրները նկատելիորեն ավելի լավ և արագ են կատարել։ Ուսումնասիրելով մասնակիցների ուղեղը` Կոգան պարզել է, որ պաղպաղակ կերածների գլխում բարձրանում է բարձր հաճախականության ալֆա ալիքների մակարդակը, դրանք կապված են նյարդայնության ցածր մակարդակի և բարձր զգոնության հետ։

Կոգան կարծում է, որ փորձի արդյունքը քաղցրեղենի ցածր ջերմաստիճանն է։ Դա ստուգելու համար նա ևս մեկ փորձ է կատարել, որի ընթացքում փորձի` նոր արթնացած մասնակիցներին պաղպաղակի փոխարեն ջուր է տվել։ Այդ խումբը նույնպես մտավոր բարձր կարողություններ է դրսևորել, բայց պաղպաղակի ցուցանիշներին չի հասել։

Ներկայում ճապոնացի պրոֆեսորը շարունակում է ուսումնասիրել պաղպաղակը` փորձելով հասկանալ, թե որ բաղադրիչն է հանգեցնում մարդկանց մտավոր կարողությունների բարձրացմանը։