Բավ է պառակտվել
07-05-2016 11:32

Գիտնականները հերքել են մարդկային վարքագծի վրա լիալուսնի ազդեցության առասպելը

Գիտնականները փորձել են պարզել, թե Լուսնի փուլերն ինչպես են ազդում մարդկանց պահվածքի և քնի վրա: Նրանք հետազոտական փորձարկում են իրականացրել մոտավորապես վեց հազար մարդու մասնակցությամբ: Փորձարկման արդյունքները լիովին կանխատեսելի են եղել. Դրանցում փոխակերպուկներ չեն հայտնաբերվել, իսկ փորձարկման մասնակիցների վրա Լուսնի միակ ազդեցությունը, պարզվել է, նրանց քնի աննշան փոփոխությունն է լիալուսնի ժամանակ: «Մենք կենտրոնացել ենք երկու երեխայի վրա, որովհետև նրանք հակված են պահվածքային առանձնահատկությունների հաճախակի հերթագայությունների և բացի այդ, քնի ավելի մեծ ժամանակի կարիք ունեն, քան մեծերը», — ասում է պրոֆեսոր Ժան-Ֆիլիպ Շապյուն, որը գիտական աշխատանքի հեղինակներից մեկն է: Փորձարկմանը մասնակցած երեխաները պատկանել են բնակչության ամենատարբեր սոցիալական խավերի, տարբերվել են տարիքով, մարմնի զանգվածի ինդեքսով, ինտելեկտով և այլ չափանիշներով, այնպես որ հետազոտությունը, ինչպես հայտնում են գիտնականները, առավելագույնս օբյեկտիվ է եղել: Տեղեկությունները հավաքվել են 28 ամսվա ընթացքում, ինչը թույլ է տվել լիովին ուսումնասիրել մարդկային օրգանիզմի հակազդեցությունները Լուսնի տարբեր փուլերին: Արդյունքում գիտնականները չեն կարողացել ոչ մի հստակ կապ հայտնաբերել Լուսնի փուլերի և մարդկանց պահվածքի, ինչպես նաև քնի միջև: