Բավ է պառակտվել
01-12-2015 11:28

Գիտնականները համեմատել են տղամարդկանց և կանանց ուղեղի կառուցվածքը

Գիտնականները համեմատել են տղամարդկանց և կանանց, ուղեղի կառուցվածքը և այդ մակարդակում սեռերի միջև էական տարբերություններ չեն գտել: Թել Ավիվի համալսարանի մի խումբ հետազոտողներ Դաֆնա Ջոելի (Daphna Joel) ղեկավարությամբ իրականացրել են շուրջ 1400 մարդկանց ուղեղի Մագնիսա-ռեզոնանսային պատկերավորման վերլուծություն, բաժանելով դրանք տվյալների չորս զանգվածի: Գիտնականները նույնացրել են ուղեղի այն հատվածները, որոնք առավել տարբերվում են կախված քննվողների սեռից և պարզել, թե որքան «տղամարդկանց» և «կանանց» բնորոշ տարածքներ են առկա հետազոտվող յուրաքանչյուր օբյեկտում: Պարզվել է, որ կախված տվյալների զանգվածից նմուշների 23-ից 53 տոկոսում առկա է առնվազն մեկ «տղամարսու» և մեկ «կանացի» հատված: «Իգական» կամ «արական» գանգուղեղային բովանդակության լիարժեք թիվը տատանվում էր զրոյից ութ տոկոս: Գիտնականները եզրակացրել են, որ մարդկային ուղեղը հիմնականում երկու սեռերի հատկությունների խճանկար է և ընդհանուր հատկությունների միջանկյալ հավաքածու, ինչը վկայում է այն մասին, որ անհնար է որոշել, զուտ «արական» կամ «իգական» ուղեղը: Ուղեղի գործունեության մակարդակով գենդերային տարբերությունների արմատացված լինելու մասին տարածված փաստարկները ժամանակակից հոգեբանության ընդհանուր տեղն է: Օրինակ, հենց դրանով է հաճախ բացատրվում «կանաց զգացմունքայնության» և «տղամարդու ողջամտության» միջև հակադրությունը, անտեսելով այդ կարծրատիպերի նախագծման փաստը հենց հասարակության կողմից: