Բավ է պառակտվել
19-09-2016 11:42

Գիտնականներ. Սելֆին մարդուն երջանիկ է դարձնում

Գիտնականները պարզել են, թե ինչպես է սելֆին ազդում մարդու վրա: Իրվայնի քալիֆորնիական համալսարանի մասնագետները հետազոտության ընթացքում հանգել են եզրակացության, որ սելֆին մարդուն ավելի երջանիկ եւ ինքնավստահ է դարձնում:

Գիտաշխատողները փորձի մասնակիցներին երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի կամավորներն ամեն օր սելֆի են արել եւ նկարները տեղադրել համացանցում, իսկ երկրորդ խմբի անդամներին արգելել են սելֆի անել:

Արդյունքում պարզվել է, որ օրական մի քանի անգամ լուսանկարվող եւ համացանցում նկարները հրապարակող մարդկանց արյան մեջ էնդորֆինի մակարդակը 30%-ով ավելի բարձր է:

Մասնագետները, սակայն, նաև հիշեցնում են, որ սելֆիով չափազանց տարվելն ու շրջապատի կարծիքից կախվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու էմոցիոնալ վիճակի վրա: