Բավ է պառակտվել
28-09-2016 07:44

Գիտնականը Սանկտ Պետերբուրգում հզոր երկրաշարժ է կանխատեսում

Ֆիննական ծոցում տեկտոնական գործընթացները վաղ թե ուշ կհանգեցնեն հզոր երկրաշարժի, որը, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհագրական առանձնահատկությունները, սպառնում է երկրի երեսից վերացնել Սանկտ Պետերբուրգ քաղաքը: Նման կանխատեսումներ է արել գեոֆիզիկական կանխատեսումների միջազգային կենտրոնի աշխատակից Վիկտոր Բոկովը:

Երկրաշարժ հրահրող գործոնը, որին հատկապես պետք է լուրջ վերաբերվել, հեղեղն է: Եթե Ֆիննական ծոցում տեկտոնական ակիտվության հերթական բռնկումը համընկնի ջրի բարձր մակարդակի հետ, ապա ամբարտակի ջուրը երկրակեղեւի վրա կստեղծի այն նույն ճնշումը, ինչ որ հզոր երկրաշարժը:

Բոկովի կանխատեսումներով՝ դա կարող է տեղի ունենալ 2023 կամ 2024 թվականին: