Բավ է պառակտվել
31-07-2019 19:40

Ուղիղ չվե՞րթ Երևան-Լոս-Անջելոս

Քայլեր են իրականացվում որպեսզի բացվի ուղիղ չվերթ Երևան- Լոս-Անջելոս ուղղությամբ: Այս մասին հրավիրված ասուլիսում ասել է Հայ Դատի արևմտյան հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը: Նշենք,որ այս օրերին Երևանում են գտնվում Կոլորադոյի նահանգային պատգամավորներ և Լոս Անջելեսի մարզի ներկայացուցիչ Քաթրին Բարգրը: Վերջինս նշեց,որ Լոս-Անջելոսում բացվելու է թանգարան:
«Արդեն նվիրաբերություններ կան, Լոս Անջելեսի մարզի կողմից նվիրաբերվել է 1 մլն դոլար, իսկ Կալիֆոռնիայի նահանգի կողմից 5 մլն դոլար՝ ուղղված թանգարանի ծախսերին: Հույս ունեմ, որ այն շատ հաջող նախագիծ կլինի բոլորի համար»,-ասաց Քաթրին Բարգրը:
ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը տեղեկացրեց, որ հիմա հանգանակության փուլն է: Առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ թանգարանը պատրաստ կլինի առաջիկա հինգ տարում: Իսկ Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը նշեց,որ Հայաստանում գտնվելու օրերին տարբեր հանդիպումներ են ունեցել և
հետաքրքրված են մի շարք ոլորտներում համագործակցությամբ, մասնավորապես, գյուղատնտեսությամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաներով:
Պատգամավորն առանձանահատուկ նշեց Թումոյի օրինակը: Նրա խոսքով, պետք է ինչ-որ ձև գտնել, որ Կոլորադո նահանգում ևս Թումո բացվի: Դանեա Էսկարը նկատեց, որ տարբեր ոլորտներում մեծ դերակատարություն ունի երիտասարդությունը՝ որպես շարժիչ ուժ:
<<Ես շատ տպավորված եմ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններով: Թավշյա հեղափոխությունը կատարվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Կարող եմ ասել, որ հայերը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն փոփոխություն բերեցին Հայաստանում, այլև աշխարհում>>,-ասաց Դանեա Էսկարը:

 

Արմինե Գևորգյան