Բավ է պառակտվել
29-07-2019 12:13

Հայառակորդի կրակոցից զոհված հայ զինվորականի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կիրակի օրը հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող։

“Այսօր Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել ժամկետային զինծառայող 1995թ․ծնված Արման Բուլղադարյանը։։ Ցավակցում ենք Արմանի ծնողներին”,-իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայստանի պաշտպանության նախարարության մամլո-քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Դեպքի առթիվ Հայաստանի ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ինչպես տեղեկացրել է Հայաստանի քննչական կոմիտեի մամլո ծառայությունը, ժամկետային զինծառայող 1995թ․ ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը վիրավորվել է հուլսիս 28-ին, ժամը 18։40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում։ Բուլղադարյանը հրազենային վիրավորում է ստացել գլխի շչջանում է և մահացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն, կատարված ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), ընթանում է նախաքննություն։