Բավ է պառակտվել
17-04-2019 16:17

Հայաստանում քրեական գործ է հարուցվել ոստիկանությունում խոշտանգումից հետո քաղաքացու մահվան փաստով

Հայաստանում քրեական գործ է հարուցվել ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստով։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունն, ապրիլի 14-ին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքմունքում քաղաքացին հաղորդագրություն է ներկայացրել, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով բերման են ենթարկել իր որդուն՝ Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանին։ Այնտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, որից հետո նա, վախենալով քրեական պատասխանատվությունից՝ կուլ է տվել իր գրպանը գցած թմրանյութը։

Դրա հետևանքով քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և ոստիկանության աշխատակիցները նրա տեղափոխել են “Արմենիա” բժշկական կենտրոն, որտեղ և մի քանի ժամ անց Ծատինյանը մահացել է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, գլխավոր դատախազությունն այս հաղորդագրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու և գործընթացը շարունակելու համար։

Արդյունքում, հաշվի առնելով, որ հաղորդագրությունը պարունակում է մի շարք պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության նշաններ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ մարդու մահ, հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ մարդկան կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգումներ իրականացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):