Բավ է պառակտվել
01-06-2021 19:54

Սերժ Սարգսյանի եղբորոդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին։
Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ապացուցված չի համարել 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելը և պահելը) հատկանիշներով ներկայացված մեղադրանքը։
«Դատարանը վճռեց Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 120-րդ հոդվածի առաջին մասով (անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը), և նրա նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»,-հայտարարեց Դանիբեկյանը։
Դատարանը որոշեց Սարգսյանին վերադարձնել որպես խափանման միջոց ընտրված 50մլն․ դրամ գրավն, իսկ առգրավված ատրճանակը հանձնել ոստիկանություն։
Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց լրագրողներին, որ Հայկ Սարգսյանին առաջադրված սպանության փորձ կատարելու մեղադրանքը վերաորակավորվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։
Ավելի վաղ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ «Սպանության փորձ կատարելոը» և «Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» հոդվածների հատկանիշներով։