Բավ է պառակտվել
17-03-2021 15:11

Պատերազմը վերսկսելու Բաքվի սպառնալիքները շանտաժ են․ փորձագետը՝ նոր պատերազմի հավանականության մասին

Պատերազմը վերսկսելու Բաքվի սպառնալիքները շանտաժի գործիք են Ադրբեջանի և Թուրքիայի օգտին վերջնական արդյունքի հասնելու համար, ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ինչպես չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետը, Ադրբեջանը և Թուրքիան կփորձեն հասնել դիրքային առավելությունների. դա այժմ դիտվում է Սյունիքում, իսկ ավելի ուշ կնկատվի Վայոց Ձորում և Գեղարքունիքում:

«Ձևավորված նոր իրողությունների պայմաններում մենք խնդիր ունենք արագորեն զբաղեցնել նոր բարձունքներ նոր սահմանների պայմաններում, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, տեխնիկապես վերազինել մեր առաջնագիծը, ինչը ոչ միայն կխոչընդոտի Ադրբեջանի առավել բարենպաստ դիրքավորմանը, այլև քաղաքական առումով մեզ հնարավորություն կտա նվազեցնել Ադրբեջանի կողմից ճնշման հավանականությունը », - շեշտեց նա: