Բավ է պառակտվել
21-12-2020 18:23

Բացարձակ անթույլատրելի են հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներն ու բռնության կոչերը

Սառնակունք գյուղից հետո Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։
Նշենք, որ ամբողջ ժամանակ Փաշինյանին ուղեկցում են զինվորական համազգեստով անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, որոնք իրենց հետ բերել են զրահապատ ճամպրուկներ, որոնց հասարակությունն առաջին անգամ ականատես եղավ դեպի «Եռաբլուր» երթի ժամանակ։
Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությունից հետո Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու՝ թիկնապահներն էլ նրա հետեւից։
Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը Նիկոլ Փաշինյանի պարզած ձեռքն օդում թողեց: Հրապարակված տեսանյութում լսելի էր, որ քահանան ասում է սպասիր Աստծո դատաստանին։ Փաշինյանն էլ, երկար եկեղեցիում չմնաց: Այս միջադեպից հետո հովվի հասցեին հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչեցին սոցիալական ցանցում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը, ով աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այդ թեմայով գրառում է արել ՖԲ–ում։ «Սիսիանում զարգացումները ստանում են վտանգավոր բնույթ: Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վերաբերմունքից` վարչապետի ձեռքը չսեղմելու և նրան եկեղեցուց դուրս հրավիրելուց հետո, մի խումբ քաղաքացիներ որոշել են հաշվեհարդար տեսնել հոգևորականի հետ: Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրվի կամ անարգվի եկեղեցին, դրա միակ պատասխանատուն լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,– գրել է նա:

Այս դեպքին անդրադարձավ նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ասելով․ «Բացարձակ անթույլատրելի են հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներն ու բռնության կոչերը»:

«Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում»,–ասել էր ՄԻՊ :

Քահանայի դեպքին անդրադարձան Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, հետևյալ գրառմամբ։
իմքայլականներ... նիկոլ... Ոստիկանություն...
Պարգև քահանայի գլխից մի մազ պակասեց` չնեղանաք: