Բավ է պառակտվել
10-12-2019 15:02

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Կյանքի 84-րդ տարում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, հայտնել է նրա շրջապատից մի աղբյուր։

“Նա գտնվում էր Եվրոպայում։ Առայժմ ոչինչ ավելին չեմ կարող ասել”,- նշել է աղբյուրը։

Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքպետ է դարձել է 1992թ հունիսին՝ Գավրիիլ Պոպովից հետո և ղեկավարել է քաղաքը 18 տարի։ Այդ տարիների ընթացքում Մոսկվայում զգալիորեն զարգացել է առևտուրը, սկսվել են կազմակերպվել մեղրի փառատոններ, իսկ թոշակառուները սկսել են ստանալ ամենամսյա “լուժկովյան հավելավճար”։ Քաղաքում վերականգնվել են մի շարք հուշարձաններ ու տաճարներ (храм Христа Спасителя, собор Казанской иконы Божьей Матери на Красной площади, ансамбль Рогожской слободы, Иверские ворота ), և սկսվել է պատմական շինությունների լայնածավալ քանդումը։ Նրա օրոք սկսվեց երկնաքեր-աշտարակների կառուցումը, և ճարտարապետության մեջ հայտնվեց այսպես կոչված “լուժկովյան ոճը”։

2010թ․ սեպտեմբերի 28-ին այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևը հեռացրեց Լուժկովին աշխատանքից “վստահության կորստի պատճառով”։ Նման ձևակերպում առաջին անգամ կիրառվեց Ռուսաստանում։ Այդ տարվա հուլիսի վերջից սկսած և ամբողջ օգոստոսի ընթացքում մայրաքաղաքում անոմալ շոգ եղանակ էր, վիճակն ավելի էր վատթարացնում Մերձմոսկովյան շրջանում տորֆի այրման հետևանքով առաջացած ծուխը, քաղաքում զգալիորեն աճել էր մահացությունը։ Լուժկովն անմիջապես չէր ընդհատել արձակուրդը, և լրատվամիջոցները հայտնում էին, որ դա հարուցել է Կրեմլի դժգոհությունը։

Հրաժարականից հետո Լուժկովը զբաղվում էր բիզնեսով Կալինինգրադի մարզում, նրա կինը՝ ձեռնարկատեր Ելենա Բատուրինան տեղափոխվել էր Եվրոպա։

Լուժկովը ծնվել է 1936թ․սեպտեմբերի 21-ին Մոսկվայում։ 1958թ․ավարտել է Մոսկվայի Գուբկինի անվ․ նաֆթի և գազի ինստիտուտն “ինժեներ-մեխանիկ” մասնագիտությամբ։ Դրանից հետո նա աշխատել է Պետրովի անվ․ պլաստիկ զանգվածների ԳՀԻ-ում, իսկ 1963թ՝ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարությունում։ 1975թ․ նա դարձել է Բաբուշկիսկի շրջանային խորհրդի պատգամավոր, երկու տարի անց ընտրվել է Մոսկվայի քաղաքային խորհուրդ, որտեղ աշխատել է մինչև 1990թ։ 1987-1990թթ եղել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։