Բավ է պառակտվել
07-11-2022 20:15

2022 թվականին Հայաստան է այցելել 1 400 000 զբոսաշրջիկ

Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն․ 400 հազ․ մարդ։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154 847։

«2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (մոտ 46%), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ (4%) և Գերմանիան։ (2%)»,- ասվում է հաղորդագրության մեջ։