Բավ է պառակտվել
21-06-2023 12:15

ԱՄՆ ՄԶԳ-ն 15 միլիոն դոլար կներդնի Հայաստանում անկախ լրատվամիջոցների զարգացման համար

Երեւանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման հնգամյա ծրագիրը՝ $15 մլն ընդհանուր բյուջեով, որից $4 մլն-ը դրամաշնորհներ են։

Ծրագրի նպատակն է աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոնն ասաց, որ ԶԼՄ-ների ազդեցությունը Հայաստանում շատ կարևոր է մեդիայի ընդհանուր զարգացման համար։

«Մենք ուշադրություն ենք դարձնելու ոլորտի բոլոր բաղադրիչներին, աշխատելու ենք տարբեր մակարդակներում, բայց հատկապես շեշտը դնելու ենք 4 միլիոն դոլարի դրամաշնորհի բաշխման վրա, որն ուղղվելու է ոլորտի զարգացմանն»,- ասաց նա։

Հայկական ԶԼՄ-ների զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյն ընդգծեց, որ ծրագիրը կբարելավի լրագրության սկզբունքները, կխթանի հանրային հետաքրքրություն ներկայացնող լրատվամիջոցների մրցունակությունը և ֆինանսական կենսունակությունը, ինչպես նաև բարենպաստ միջավայր կստեղծի հասարակությանը հանրային ապատեղեկատվությունից պաշտպանելու համար:

Ծրագիրն անմիջականորեն կաշխատի հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, լրագրողների, խմբագիրների, մենեջերների և այլընտրանքային բովանդակություն ստեղծողների հետ: Ծրագրի շրջանակներում կանցկացվեն խորհրդատվություններ և դասընթացներ՝ ուղղված լրագրողների և լրատվական կազմակերպությունների կայուն զարգացմանը։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։