Բավ է պառակտվել
18-11-2021 10:34

Պարզվել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողի ինքնությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել նոյեմբերի 17-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխված հայ զինծառայողի մասին։

Ըստ գերատեսչության՝ պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

Նշվում է, որ մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են։