Բավ է պառակտվել
22-11-2021 11:44

Երևանում գազի արտահոսք է եղել․ 12-ամյա տղայի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է

Երևանում բնակելի շենքում շմոլ գազի արտահոսք է եղել, երեք մարդ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ ծառայությունը, կիրակիից երկուշաբթի գիշերը՝ ժամը 05:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի շենքի բնակարաններից մեկում գազի հնարավոր արտահոսքի մասին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարներիը կանչի վայր հասնելը «Մուրացան» հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 12-ամյա տղա, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ․-ի (ծնված 1969 թ.) մահը:
Փրկարարները Թ․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Կ․ Հ․-ին (ծնված 1970 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ նրանք հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: