Բավ է պառակտվել
17-02-2021 12:33

Հեռացի´ր հանուն Հայաստանի, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով. Պողոսյան

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հայ ազգի դեմ փաստորեն չնայած հռչակվեց Հայրենական պատերազմ կամ Սարդարպատ, այն ոչ միայն Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից այդպես չի ընկալվել, այլ նաև հայկական զինված ուժերի համար այդպիսին չի դարձել, քանի որ հրաման չի եղել:

Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ շարունակելով.

«Բա էլ ինչի՞ եք զարմանում, որ մարդիկ չկանգնեցին Հայրենիքի համար՝ Հայրենական պատերազմի ընկալումներով։ Տեր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը: Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»,- գրել է նա։