Բավ է պառակտվել
11-03-2020 19:28

Արդեն 10-րդ նորածին երեխան ստանում է ծննդյան վկայականը հիվանդանոցից (Լուսանկար)

 
Էրեբունի ծննդատանը հերթական երեխան է լույս աշխարհ եկել ։ Մարտիրոսյանների առաջնեկն է։ Երեխային Արսեն են անվանակոչելու ի պատիվ պապիկի։ Արդեն պատրաստել են ծննդյան վկայականի համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլևս կարիք չի լինելու 1000 պետական դուռ ընկնելու և երեխայի ծնունդը գրանցելու։ Մի քանի օր է Երևանի 3 ծննդատներում այդ գործողությունները կատարվում են տեղում են։ Այսօր ԱՆ ներկայացուցիչը գրացեց Էրեբունի ծննդատանը լուս աշխարհ եկած 10-րդ փոքրիկին։
«Ավելորդ քաշքշուկներից պրծանք։ Ես երկրորդ երեխան եմ ունենում, առաջնեկիս ծննդականը ես չեմ հանել, իսկ հիմա շատ հաճելի է, որ այս ամենը միավորվել է մեկտեղ ու արդեն դուրս գրվելուց ծննդյան վկայականը ձեռքներիս է »,–ասում է զրուցակիցս։
Եթե երեխայի ծնողները ամուսնացած չեն դա էլ հոգ չէ, կարող են ամուսնություն էլ գրանցել, հայրության ճանաչումն էլ։

Նախկինում այս գործընթացը մի քանի փուլից էր բաղկացած ՝բժշկական հաստատության կողմից տրամադրվում էր վկայական, որից հետո այն ներկայացվում էր քաղաքացիական ակտերի գրանցման գործակալություն, հետո դիմում էին երեխայի ծնունդը պետական գրանցում իրականացնելու նպատակով։ Այնուհետև Սոցալական ապահովության ծառայություն՝ երեխայի ծննդյան միանվագ գումարը ստանալու նպատակով։

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդանոցում արդեն ԱՆ ներկայացուցչին մոտենալը բավարար հիմք է ծնունդը գրանցելու համար։
«Տեղում քաղաքացիները ընդամենը իրենց երեխայի բժշկական վկայականը ստանալով, մոտենում են կենտրոնում գտնվող համապատասխան վայր, գրանցում են ծնունդը, ստանում են օնլայն երեխայի հանրային ծառայությունների համարանիշը, միևնույն ժամանակ դիմում են ներկայացնում Սոցիալական նպաստը ստանալու համար։ 10 օր հետո քաղաքացին կարող է գնալ իր կողմից ընտրված բանկ ու ստանալ երեխայի միանվագ նպաստը»,–ասում է Անի Մխիթարյանը։
Նշենք, որ ծրագիրը ներդրվել է Երևանի 3 ամենաշատ ծնունդ ընդունող հիվանդանոցներում։ Էրեբունի, Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն՝ ժողովրդին առավել հայտնի Մարգարյան ծննդատուն, և Վերարտադրողական հանրապետական ծննդատուն՝ նույն Հանրապետական ծննդատուն։
Նախարարության ներկայացուցչի խոսքով այս ծրագիրը ընդլայվելու է ու համակարգը ներդրվելու է նաև մարզային ծննդատներում ու առհասարակ բոլոր հիվանդանոցներում։

 

 

Արմինե Գևորգյան