2014 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 082 755 ուղևոր՝ 18,5%-ով գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: Ինչպես հայտնել են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ տվյալ ժամանակահատվածում երկրից դուրս է եկել 1 039 891 ուղևոր, իսկ ժամանողների թիվը կազմել է 1 042 864 մարդ: Դրական սալդոն կազմել է մոտ 3 հազար ուղևոր: