Բավ է պառակտվել
02-11-2016 10:34

2017թ. Հայաստանը գործատուներին կփոխհատուցի աուտիզմ ունեցողների աշխատավարձերը

2017 թվականին Հայաստանի կառավարությունը կսկսի գործատուներին փոխհատուցել աուտիզմով անձանց աշխատավարձերը: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Մասնավորապես, «Աուտիզմ ունեցող դեռահասներին եւ երիտասարդներին զբաղվածության եւ սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում «Իմ ուղին» սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնում» ծրագրով նախատեսվում է 26.2 մլն դրամ (շուրջ 55 հազար դոլար) հատկացնել: Պետական աջակցություն կտրվի 30 աշխատողի աշխատավարձի գծով՝ ներառյալ եկամտային հարկը: