Բավ է պառակտվել
09-06-2021 17:03

Ադլերում սպանվել է երկու դատական կարգադրիչ․ թե՛ կրակողը, թե՛ զոհվածները հայեր են

Սոչիի Ադլերի շրջանում տղամարդը որսորդական հրացանից կրակել է դատական կարգադրիչների վրա, որոնք եկել էին վտարել նրան դատարանի որոշմամբ, հայտնել են «Ինտերֆաքսին» չորեքշաբթի Սոչիի ՆԳՎ-ից։

«Ադլերի դատարանի որոշմամբ երկու դատական կարգադրիչ եկել էին ընտանիքին տնից վտարելու: Սեփականատերը որսորդական հրացանից կրակելով սպանել է նրանց», - հայտնել է ՆԳՎ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ միջադեպի վայրում աշխատում են իրավապահները։

«Տղամարդն ինքն է հայտնել սպանության մասին և հանձնվել ոստիկանությանն», - հաղորդել է աղբյուրը:

Տեղեկացված աղբյուրը «Ինտերֆաքս» -ին հայտնել է, որ դատական կարգադրիչները ժամանել են 61-ամյա Վարդան Քոչիյանի տուն` կատարելու ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատարանի որոշումը:

«Սակայն տղամարդը հրաժարվել է նրանց ներս թողնել, ինչպես նաև տնից դուրս գալ: Մի քանի րոպե անց նա որսորդական հրացանով կրակ է բացել դատական կարգադրիչների ուղղությամբ՝ սպանելով երկու մարդու», - ասել է գործակալության զրուցակիցը:

Կրակողը բերման է ենթարկվել: Նա ձերբակալման ընթացքում ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել, հավելել է աղբյուրը:

Իր հերթին, Սոչիի ադմինիստրացիայի մամլո ծառայությունը գործակալությանը հայտնել է, որ 2019 թվականին հայցադիմում է ներկայացվել Ադլերի շրջանի Պրոսվեշչենիե փող․ 81/2 հասցեով գտնվող կապիտալ շինարարության կառույցն ինքնակամ շինություն ճանաչելու վերաբերյալ:

«Սրանք մեկ հարկանի բարաքատիպ շենքեր են, որոնք տեղակայված են առաջին սանիտարական գոտում: 2020 թ. հոկտեմբերի 17-ին Ադլերի շրջանային դատարանի որոշմամբ Սոչիի ադմինիստրացիան բավարարել է հայցը: Կրասնոդարի երկրամասային դատարանի որոշմամբ Ադլերի շրջանային դատարանի որոշումը մնաց անփոփոխ», - ընդգծել են մամլո ծառայությունից: