Բավ է պառակտվել
08-01-2021 12:04

Տավուշի մարզպետարանը հերքել է հայկական մի շարք գյուղեր Ադրբեջանին փոխանցելու մասին լուրերը

Հայաստանի Տավուշի մարզպետարանը հերքեց չափազանցված տեղեկությունն այն մասին, որ իբր մի քանի գյուղեր և ճանապարհի մի մասը փոխանցվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը: