Բավ է պառակտվել
26-10-2016 11:53

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի շարժիչը բռնկվել է

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում «ЮТэйр» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչներից մեկը թռիչքից առաջ բռնկվել է: Օդանավը պատրաստվում էր ուղևորվել Երևան: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին գիշերը 2-ին: Բռնկման պահին ուղևորները գտնվում էին ինքնաթիռի սրահում: Նրանք տարհանվել են: Տուժածներ չկան: Տարհանված ուղևորները Երևան են ուղարկվել այլ ինքնաթիռով: