Բավ է պառակտվել
02-07-2020 10:53

Արարատի մարզում է գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Հայաստանի արևմտյան հատվածում գրանցվել է երկրաշարժ։

ԱԻՆ-ից տեղեկեցնում են, որ հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ։

Օջախի խորությունը 10 կմ է, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում և Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։