Բավ է պառակտվել
10-11-2022 16:20

Հայաստանում 14 մարդ թունավորվել է շմոլ գազից, այդ թվում՝ երեխաներ

Այս շաբաթ Հայաստանում գրանցվել է շմոլ գազից թունավորման երկու դեպք, տուժածների թվում կան երեխաներ։

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում: Այս մասին հայտնում է բուհի մամլո ծառայությունը։

Բժիշկները երեխաներին նշանակել են բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա (բուժական նպատակով բարձր ճնշման տակ հիվանդին թթվածնով հագեցնելու մեթոդ՝ խմբ.): Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Սա մեկ շաբաթում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է․ նոյեմբերի 5-ին հոսպիտալացվել էր նաև 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ: Ստանալով համապատասխան բուժօգնություն նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից: