Բավ է պառակտվել
21-10-2022 12:46

Հայաստանում 28 մարդ մեղավոր է ճանաչվել կաշառքի դիմաց վարորդական իրավունք ստանալու համար

Հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Նրանք մեղավոր են ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ դատապարտվելով տարբեր չափերի տուգանքների:

Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է Ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել տարբեր չափերի կաշառք տալու (մոտ 3 մլն տասը հազար դրամ) և վարորդական իրավունքի վկայականներ ապօրինի ձեռք բերելու համար։

Հունիսի 23-ին քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հսկող դատախազի որոշմամբ հաստատվել և ուղարկվել էր դատարան: