Բավ է պառակտվել
31-10-2016 12:06

ՀՀ-ում ավելի քան հազար մարդ դիմել է Ռուսաստան մուտքի արգելքը վերացնելու համար

Այս տարվա 9 ամիսներին ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիներից 1305-ը դիմել են Պետական միգրացիոն ծառայությանը՝ խնդրանքով, որ արգելքը հանվելու համար դիմում ներկայացվի ռուսական կողմին:

Ստացված դիմումներից 1265-ն ուղարկվել է ռուսական կողմին, դրական պատասխան է ստացել ընդամենը 311 դիմում, 201-ի դեպքում մուտքի արգելքի մասին որոշումը մնացել է անփոփոխ, իսկ 233 քաղաքացու մուտքն արգելվել է:

Նշենք, որ ՌԴ մուտքի արգելքը վերացնելու խնդրանքով դիմող քաղաքացիների թիվը նվազել է: 2014թ. 6 ամիսներին նման խնդրանքով դիմել էր 3 հազար 7 հարյուր 20, իսկ 2015թ.-ին՝ 7843:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության եւ կիրառվող պրակտիկայում վերջին տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչեւ 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն Հայաստանից մոտավորապես 50-60 հազար ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության եւ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջեւ, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում եւ փոխանցվում են ռուսական կողմին:

Ի դեպ, 2016թ. մարտի տվյալների՝ ՀՀ 30 հազար քաղաքացիներ ունեն ՌԴ մուտքի արգելք: