Բավ է պառակտվել
05-03-2022 13:27

Հայաստանում սպասվում է ցուրտ, անձրևոտ եղանակ, տեղ-տեղ կտեղա ձյուն

Այսպես, մարտի 5-ին, 7-ին, 8-ին ցերեկը առանձին շրջաններում, մարտի 9-ին պարբերաբար բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 5-ի գիշերը, մարտի 6-ին, մարտի 7-8-ի գիշերները սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսային՝ 2-5 մ/վրկ արագությամբ, մարտի 5-ին և 8-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը մարտի 5-ին կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում մարտի 6-7-ին և մարտի 8-ի գիշերը տեղումենր չեն սպասվում, իսկ մարտի 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում նաև մարտի 9-ին։ Գալիք հինգ օրերին ջերմաստիճանը մայրաքաղաքում կտատանվի 6-9 աստիճան տաքության սահմաններում։