Բավ է պառակտվել
15-08-2022 21:06

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Հայաստանում սգո օր կհայտարարվի։ Այս մասին Հյաստանի հանրային հեռուստաընկերությանը հայտնել են հանրապետության կառավարության մամլո ծառայությունից։

Սգո օրվա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Կիրակի ժամը 13.23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, 22-ը համարվում է անհետ կորած։ 61 տուժած, այդ թվում՝ երեխաներ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երկուշաբթի երեկոյան դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 12 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները, ներգրավված է 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության երկու բրիգադ։