Բավ է պառակտվել
20-01-2021 14:01

Հայաստանում ավտոմեքնենան վարելիս ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր

Հայաստանում անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին ընթացքի ժամանակ ծխելու համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր:

Խորհրդարանն այսօր հերթական նիստում 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Համաձայն նոր փոփոխությունների՝ անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է ընթացքի ժամանակ ծխել և այդ խախտման համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր:

Փոփոխություններով տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնները խախտելը հանգեցնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

Արմինե Գևորգյան