Բավ է պառակտվել
21-03-2022 21:50

Հայատանում հնարավոր են համարում, որ Վերին Լարսի անցակետը Վրաստանում կբացվի մարդատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որտեղ գտնվում է Վերին Լարսի անցակետը, այսօր կարող է բացվել մարդատար ավտոմեքենաների համար, ասել է երկուշաբթի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։

Այս ճանապարհը Ռուսաստանը Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։ Վերջին օրերին առատ ձյան ու բքի պատճառով «Վերին Լարսով» երթևեկությունը խիստ դժվարացել է, սահմանին հարյուրավոր բեռնատարներ ու մարդատարներ են կուտակվել։

«Հնարավոր է, այսօր (ճանապարհը) բացվի, բայց միայն մարդատար մեքենաների համար: Այս մասին որոշ կասկածով հայտնել են մեր վրաց գործընկերներն»,- ասաց Մկրտչյանն ասուլիսի ընթացքում։

Մկրտչյանի խոսքով, վերջին տվյալներով, սահմանի այս հատվածում կուտակվել է մոտ 400 բեռնատար։

Վերին Լարսի անցակետը փակ է
Քերոբյանը պատմել է, թե ինչպես է լուծվում Հայաստանից Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների խնդիրը
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին Վերին Լարսի անցակետում ավելի քան 3,5 հազար մարդատար ավտոմեքենա է կուտակված
Ի վերջո, Հայաստանի հետ սահմանները բացվելո՞ւ են
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. ԱԻՆ