Բավ է պառակտվել
18-10-2024 14:50

Հայաստանում անձրեւաջրերը լցվել են տների նկուղները

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ին և 18-ին հանրապետության ողջ տարածքում կազմակերպել են ուժեղացված աշխատանքային ռեժիմ։

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ից, երկու ժամը մեկ դիտարկումներ են իրականացվել Երևանում, հանրապետության մարզերում, գետերի առափնյա հատվածներում և պոտենցիալ վտանգավոր այլ վայրերում։ Փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված ահազանգերին և իրականացրել անհրաժեշտ գործողություններ։

Մասնավորապես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Արարատի մարզի Գետափնյա գյուղում փրկարարները անձրևաջրերը մղում էին բնակելի շենքերի բնակարաններից և նկուղներից։