Բավ է պառակտվել
10-01-2021 09:35

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է․ ԱԻՆ

Եղվարդում, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Այս մասին հայտնում են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից:

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են: Եղվարդում, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։