Բավ է պառակտվել
14-02-2022 11:02

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանպարհներ, մարզերից մեկում մառախուղ է

Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացնում է երկուշաբթի ժամը 08.00-ի դրությամբ ավտոճանապարհներին տիրող իրավիճակը.

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից դեպի օդերևութաբանական կայան և Քարի լիճ տանող ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար (անհրաժեշտ է շղթաների կիրառում):

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ճանապարհին մառախուղ է.

Վերին Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որտեղ գտնվում է Վերին Լարս անցակետը, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։