Բավ է պառակտվել
20-02-2021 11:24

Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ, ամբողջ հանրապետությունում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Քեթի, Ջաջուռ, Կապս, Ախուրյան գյուղերում բուք է։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Լարս ավտոճանապարհը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար