Բավ է պառակտվել
28-04-2022 15:32

Հայաստանում պատրաստ են ընդլայնել ռուսերենի ուսուցումը եկվորների երեխաների համար

Հայաստանի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել եկվորների երեխաներին, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Ինչպես գիտեք,Հայաստանում բիզնես միջավայրը որոշակիորեն փոխվել է՝ կապված մեծ թվով օտարերկրացիների, այդ թվում՝ ընտանիքներով գործարարների գալու հետ։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք (դպրոցներում) նոր դասարաններ բացել, որպեսզի այս երեխաները հնարավորություն ունենան կրթություն ստանալ ռուսերենով, տեղական ծրագրերով»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Դումանյանը։

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում ռուսերենով կրթական ծառայություններ լրացուցիչ կտրամադրվեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ ուկրաինական իրադարձությունների սկզբից ի վեր Հայաստան է ժամանել 70-100 հազար ռուսաստանցի։ Նրանցից ոմանք զբոսաշրջիկներ են, ոմանք՝ ձեռնարկատերեր և ընկերություններ, որոնք մտադիր են հիմնել կամ ընդլայնել բիզնեսը Հայաստանում։