Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
26-09-2018 14:09

Ռուսաստանի քաղաքցիները ամերիկյան վիզաներն ամենից արագ կարող են Հայաստանում ստանալ

Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական բաժինը Ռուսաստանի մերձավոր արտերկրներում գտնվող միակ դիվանագիտական առաքելությունն է, որը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաներ ստանալու կարճ սպասելաժամանակ է նախատեսում։

"Ռուսաստանի մերձավոր երկրներում գտնվող ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում ամենակարճ սպասելաժամանակը՝ մեկ ամսից քիչ ավելի, Հայստանում է լինելու։ Երևանի հյուպատոսությունում դեռևս օրեր կան հոկտեմբերին հարցազրույց անցնելու համար։,-նշվում է կայքում։

Կիևում սպասելաժամանակը 6 ամիս և ավելի է, Մերձբալթյան երկրներում և Ֆինլանդիայում՝ 3-4 ամիս, Ղազախստանում՝ 4-6 ամիս։

Նախորդ տարվա սեպտեմբերից Ռուսաստանում ամերիկյան վիզա կարող էին ստանալ դիմողների միայն որոշակի կատեգորիաները։ Դա զբոսաշրջիկներն էին, ովքեր մատնահետք չէին հանձնելու (այսինքն, նախորդ վիզայի ժամկետը լրացել է ավելի քիչ, քան 11 տարի առաջ), կառավարական պատվիրակությունների անդամները, ուսումնական վիզայի դիմողները և այն դիմողները, ովքեր պետք է շտապ ԱՄՆ մեկնեին այդ երկրի տարածքում ազգականներից մեկի մահվան կապակցությամբ։ Ռուսաստանի քաղաքացիների մնացած կատեգորիաներին խորհուրդ էր տրվում վիզա ստանալ ԱՊՀ կամ Շենգենյան գոտու երկրներում։ 2017թ․ դեկտեմբերի 11-ից վերսկսվել է հարցազրույցների անցկացումը Ռւոսաստանի ամբողջ տարածքում, ներառյալ՝ Մոսկվան։ Սակայն հարցազրույցի համար “պատուհան” ստանալը նախկինի պես բարդ է։