Բավ է պառակտվել
13-02-2023 21:54

Հայաստանում սպասվում է 26 աստիճան ցուրտ, Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև 10-12 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, փետրվարի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 14-ին և 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 3-5 մ/վ, փետրվարի 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով։

Ամենացուրտը կլինի երեքշաբթի գիշերը, ինչպես նաև ուրբաթ և շաբաթ գիշերը Շիրակի մարզում և Արագածոտնի լեռներում՝ ջերմաստիճանը կնվազի մինչև 26 աստիճան ցուրտ։

Երևանում փետրվարի 15-16-ը սպասվում է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում 14-ի գիշերը կլինի 10-12 աստիճան ցուրտ։ Նույն ջերմաստիճանն է սպասվում չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ գիշերը։ Առաջիկա օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 1 աստիճան ցրտից 4 աստիճան տաքության սահմաններում։