Բավ է պառակտվել
17-01-2022 20:14

Հայաստանում մինչև 30 աստիճան սառնամանիք է սպասվում, Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև -13 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Հունվարի 18-ին, 21-22-ն ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 19-ին, հունվարի 20-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների զգալի մասում և Երևանում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Քամին՝ արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ պոռթկումներով։

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի։

Երևանում առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի զրոյից մինչև 3 աստիճան ցուրտ։ Երեքշաբթի և ուրբաթ գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կնվազի մինչև - 11-13 աստիճան:

Ամենից ցուրտը կլինի Շիրակում երեքշաբթի և ուրբաթ գիշերը՝ մինչև - 25-30 աստիճան, ցածր ջերմաստիճան է սպասվում նաև Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում և Սյունիքի նախալեռներում։