Բավ է պառակտվել
19-11-2022 21:02

Հայաստանում բնության հուշարձանները կգույքագրվեն

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է գույքագրել բնության հուշարձանները և նրանց անձնագրեր հատկացնել։

Համապատասխան միջոցառումների շրջանակներում, մասնավորապես, կիրականացվեն բնության հուշարձանների դաշտային հետազոտություններ, չափագրումներ և լուսանկարահանումներ, դրանց տեղակայման ճշգրտում և քարտեզների մշակում, ինչպես նաև հուշարձանների շրջակայքի պահպանվող տարածքի նույնականացում և քարտեզագրում։

Կհստակեցվեն նաև բնության հուշարձանների պահպանվող գոտիների սեփականության սուբյեկտների և դրանց օգտագործման սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունները։