Բավ է պառակտվել
28-07-2022 17:02

Որոնվում է 17-ամյա Ալինա Հայրապետյանը (տեսանյութ)

Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, որ հարազատների հետ կապը կորցնելու պատճառով որոնվում է 17-ամյա Ալինա Հայրապետյանը։
«Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես հարազատների հետ կապը կորցրած որոնվում է 17-ամյա Ալինա Հայրապետյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Կոտայքի բաժին կամ զանգահարել 1-02, 010 59 06 14 հեռախոսահամարներով», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: