Բավ է պառակտվել
02-01-2020 09:09

Հայաստանում տոնական օրերին հռավառություններից տուժել է 52 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հրավառություններից և պայթուցիկներից ստացված վնասվածքների տխուր վիճակագրությունը։

“Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից”,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նա տեղեկացրել է, որ վերջին 2 օրերին Հայաստանի բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.
8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),
49 դեպքում տուժածներն ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Թորոսյանը նշել է, որ նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է։ Միջադեպը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։

Նախարարը հավելել է, որ պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերն արդեն դրված են շրջանառության մեջ: