Բավ է պառակտվել
03-09-2020 14:28

Արդեն 14 մահ․ Հայաստանում ուսումնասիրում են ալկոհոլային զանգվածային թունավորման պատճառները

Հայաստանում ուսումնասիրում են ալկոհոլային զանգվածային թունավորման պատճառները։ Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը։

Սեպտեմբերի 3-ի, ժ․12։00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որոնցից 25-ն Արմավիր մարզում, 12-ը՝ Երևանում, 1-ը՝ Կոտայքի մարզում։ Ցավոք, նաև գրանցվել է մահված 14 դեպք:

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդունքում պարզվել է, որ Արմավիրում զանգվածային թունավորման պատճառ է հանդիսացել նույն վայրից գնված տնային արտադրության ոգելից խմիչքը։ Երևանում և Կոտայքում թունավորվածների մեծ մասն օղու փոխարեն բժշկական սպիրտ է օգտագործել։ Սպիրտի տեսակը պարզելու համար նշանակվել է համաճարակաբանական հետազոտություն։