Բավ է պառակտվել
03-06-2021 17:20

Հայաստանում օրինականացվել է արդյունաբերական կանեփի աճեցումը

Հայաստանի խորհրդարանը հիգշաբթի օրը կայացած նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններն ու լրացումները․ օրինագծին միաձայն կողմ է քվեարկել 68 պատգամավոր։

Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, այդ փոփոխություննրի ընդունումը բխում է տարեսկզնին կառավարության կողմից տնտեսական արձագանքման և գործողությունների նախնական պլանի ծրագրից;

2021թ․ փոտրվարի 4-ին հաստատված կառավարության տնտեսական արձագանքման ծրագրի առաջնայնությունների շրջանակում նախատեսված է պայմաններ ստեղծել բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսական նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար։ Մասնավորապես, խոսքը գնում է արդյունաբերական կանեփի մշակման մասին, որի արտադրության բավականին դրական փորձ կա Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում:

«Ծրագիրը նախատեսում է մի շարք գործողություններ, այդ թվում` պայմանների և հնարավորությունների ստեղծում բարձր ավելացված արժեք ստեղծող մշակաբույսերի աճեցման և վերամշակման, այդ թվում `արդյունաբերական կանեփի համար», - ասել է Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ խոսքը միայն արտադրական կամ արդյունաբերական կանեփի մասին է, որն օգտագործվում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեքստիլ, ավտոմոբիլային արտադրություն, կահույք, թուղթ, խնամքի միջոցներ, բժշկություն: